Զինեդին Զիդանը գերշահավետ առաջարկ է մերժել

­Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկից, հաղորդում է L’Équipe-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետին առաջարկվել է ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր, սակայն Զիդանը հետաքրքրված չէ այս առաջարկով։ Նրա գլխավոր նպատակն է ապագայում գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը։

Նշենք, որ ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը նախատեսում է հեռանալ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։

Զիդանը մինչ այժմ մարզչական գործունեություն է ծավալել միայն «Ռեալ Մադրիդում», որը լքել է 2021 թվականին։