Հայտնի է Չեմպիոնների Լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող։

Ֆրանսիացին 15 խաղում խփել է 8 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում՝ օգնելով ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ հաղթել մրցաշարը։

Ավելացնենք, նաև, որ նրա 19-ամյա թիմակից Դեզիր Դուեն ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։