Ալեսանդրո դել Պիերոն՝ Սիմոնե Ինձագիի հնարավոր հեռացման մասին

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է Սիմոնե Ինձագիի հնարավոր հեռացման մասին:

Նա կարծում է, որ «Ինտերի» ղեկավարությունը պետք է առնվազն տասը անգամ մտածի նման որոշում կայացնելուց առաջ:

«Այդքան էլ հեշտ չէ գտնել «Ինտերի» համար ճիշտ մարզիչ: Այո, վերջին քայլը ձախողվեց, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ էր: Հիմա մարզչի փոփոխությունը կարող է մեծ խնդիրներ բերել», – Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը:

Հիշենք, որ «Ինտերը» մնաց առանց գավաթների, թիմը չկարողացավ հաղթել Իտալիայի առաջնությունում, պարտվեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում և պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ ջախջախիչ հաշվով: