Իտալական «Ատալանտան» և պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիոն համաձայնել են խզել իրենց պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Մամուլի ծառայությունը շնորհակալություն է հայտնել Ռուիին իր պրոֆեսիոնալիզմի և մրցաշրջանում ունեցած ներդրման համար, ինչպես նաև մաղթել է ֆուտբոլիստին հաջողություններ ապագայում։ 37-ամյա Պատրիսիոն թիմի հետ անցկացրել է ընդամենը 1 մրցաշրջան, որի ընթացքում բոլոր մրցաշարերում խաղացել է 6 խաղ և բաց թողել 6 գոլ։
Անցյալում Պատրիսիոն խաղացել է այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են Լիսաբոնի «Սպորտինգը», «Վուլվերհեմփթոնը» և «Ռոման»։ Դարպասապահը դարձել է Եվրոպայի առաջնության և Ազգերի լիգայի հաղթող՝ խաղալով իր հայրենի երկրի հավաքականի կազմում։