Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մտածում է «Բարսելոնայից» հեռանալու մասին՝ մրցակցության պայմաններում։ Գերմանացի դարպասապահը խոսել այս հարցի վերաբերյալ։
«Ինձ հետ ոչ ոք չի խոսել։ Ես գիտեմ, որ հաջորդ մրցաշրջանում կլինեմ «Բարսելոնայում»։ «Բարսելոնան» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, և մրցակցությունը նորմալ է։ Ինձ համար իրավիճակը չի փոխվում։ Ես շատ ուրախ եմ հաջորդ մրցաշրջանի համար՝ այսպիսի երիտասարդ, դինամիկ և հաղանակի ձգտող թիմի հետ», – Տեր Շտեգենի խոսքերը մեջբերում է գերմանական Sky-ը։