«Թոթենհեմի» ղեկավարությունը որոշել է ազատել Անժե Պոստեկօղլուին գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թոթենհեմը» որոշել է բաժանվել Պոստեկօղլուից, չնայած նա թիմին բերեց 17 տարվա ընթացքում առաջին գավաթը։ Ինչպես գիտեք, մայիսին «Թոթենհեմը» հաղթեց Եվրոպա լիգան։
Մրցաշարի եզրափակչում լոնդոնյան թիմը 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նշենք, որ «Թոթենհեմը» վատ է հանդես եկել Պրեմիեր լիգայում՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։
Միևնույն ժամանակ, Եվրոպա լիգայում տարած հաղթանակի շնորհիվ «Թոթենհեմը» հաջորդ մրցաշրջանում կներկայացնի Անգլիան Չեմպիոնների լիգայում։