«Պորտուի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ ակումբը սկզբունքորեն հրաժարվում է հրապարակային մեկնաբանություններից, որոնք վերաբերում են հնարավոր տրանսֆերներին։
Այս հայտարարությունը հնչել է այն տեղեկատվության ֆոնին, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է պորտուգալական ակումբի դիտակետում։
«Մեր քաղաքականությունն այն է, որ երբեք չենք արձագանքում նոր ֆուտբոլիստների հետ կապված տեղեկատվությանը», — ընդգծել է Սուբիսարետան՝ մեկնաբանելով լուրը Матч ТВ-ին։
Հիշեցնենք, որ Սպերցյանը հանդիսանում է «Կրասնոդարի» սան։ 2023/24 մրցաշրջանում նա մասնակցել է 35 խաղի, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։