Դեկու. «Մենք չենք պլանավորում ուժեղացնել այդ դիրքը»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացահայտել է, թե արդյոք կատալոնական ակումբը պլանավորում է պայմանագիր կնքել «Սպորտինգի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Գյոկերեսի հետ։

«Գյոկերեսը հիանալի հարձակվող է, որը հիանալի խաղ է ցուցադրել «Սպորտինգում», բայց այս պահին մենք չենք պլանավորում փնտրել ֆուտբոլիստներ, որոնք կուժեղացնեն այս դիրքը։ Մենք ունենք Ռոբերտ Լևանդովսկի», – Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

2024/25 ակումբային մրցաշրջանի 52 խաղերում Գյոկերեսը խփել է 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։
Լևանդովսկին ակումբի կազմում անցկացրած 52 խաղերում խփել է 42 գոլ և կատարել է երեք գոլային փոխանցում։