«Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը կիսվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ վերաբերյալ իր կարծիքով, որում իր թիմը պարտվեց ՊՍԺ-ին 0-5 հաշվով։
«ՊՍԺ-ն արժանի էր հաղթանակի, նրանք լավ խաղ ցուցադրեցին։ Մեզ պակասում էր քաջությունը, մենք չափազանց շատ տարածք թողեցինք։ Սա շատ ցավալի արդյունք է։
Ես հիասթափված եմ, բայց հպարտ եմ մեր խաղով։ Մենք լավ խաղերի շարք ունեցանք», – Զոմմերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
2024/25 մրցաշրջանում շվեյցարացին մասնակցել է բոլոր մրցաշարերում 49 հանդիպման, որոնցից 21-ում նա անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։