Սիմոնե Ինձագին կրկնեց Դիեգո Սիմեոնեի և Մասիմիլիանո Ալեգրիի ցուցանիշը

Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ինտերը» պարտվեց ՊՍԺ-ին (0-5):

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար սա Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կրած երկրորդ պարտությունն է իր կարիերայի ընթացքում։ 49-ամյա մասնագետը դեռ չի հաղթել այս մրցաշարում։

Սիմոնե Ինձագիից առաջ եզրափակիչներում երկու անգամ պարտվել են հետևյալ մասնագետները՝

Ալբերտ Բատյո (1956, 1959)

Վույադին Բոշկով (1981, 1992)

Հեկտոր Կուպեր (2000, 2001)

Դիեգո Սիմեոնե (2014, 2016)

Մասիմիլիանո Ալեգրի (2015, 2017)

Սիմոնե Ինձագին պարտվել է իր առաջին եզրափակիչում 2023 թվականին՝ պարտվելով «Մանչեսթեր Սիթիին» (0-1):