📸 ՊՍԺ-ի երկրպագուները իրականացրեցին Լուիս Էնրիկեի երազանքը. Մարզիչը հաղթանակը նվիրեց իր մահացած դստերը

Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն մրցեց «Ինտերի» հետ։ Խաղը ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով 5-0 հաշվով:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաղթանակը նվիրեց իր դստերը՝ Քսանային, որը մահացել է քաղցկեղից 2019 թվականին՝ 9 տարեկան հասակում։

«Հիշում եմ մի անհավանական լուսանկար, որտեղ ես և դուստրս «Բարսելոնայի» դրոշը խաղադաշտում էինք բարձրացնում Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո։ Ես կցանկանայի նույնը անել ՊՍԺ-ի հետ», – ասել է Լուիս Էնրիկեն:

Իսկ ՊՍԺ-ի երկրպագուները այսպիսի պաստառ էին պատրաստել իսպանացի մասնագետի պատվին՝ իրականացնելով նրա երազանքը: