Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով ջախջախեց «Ինտերին»։ Խաղը կայացավ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։
Փարիզցիները պատմության մեջ առաջին անգամ դարձան Չեմպիոնների Լիգայի հաղթող։
Նախկինում թիմը մեկ անգամ հասել էր մրցաշարի եզրափակիչ և պարտվել «Բավարիային» (0-1) 2019/20 մրցաշրջանում։
Բացի այդ, սա ֆրանսիական ակումբների երկրորդ գավաթն է այս մրցաշարում: Մինչ այդ, միայն «Մարսելն» էր հաղթել Չեմպիոնների Լիգան 1992/93 մրցաշրջանում։