CHAMPIONS LEAGUE. ՊՍԺ-ն` Չեմպիոնների Լիգայի գավաթակիր

Չեմպիոնների Լիգայի 2024-2025 մրցաշրջանի եզրափակիչ ՊՍԺ  – «Ինտեր» հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով՝ ֆրանսիական թիմի հաղթանակով։

ՊՍԺ-ի կազմում 12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Աշրաֆ Ակիմին, իսկ 20-րդ րոպեին Դեսիրե Դուեն կրկնապատկեց առավելությունը։

65-րդ րոպեին 19 ամյա հարձակվողը երրորդ գնդակն ուղարկեց Յան Զոմմերի դարպասը՝ Վիտինյայի փոխանցումից հետո։ 73-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան խաղի հաշիվը դարձրեց 4-0, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Սեննի Մեյուլուն։

Արդյունքում ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ ձևակերպելով նաև թրեբլ՝ հաղթելով նաև Լիգա 1-ում և Ֆրանսիայի Գավաթի խաղարկությունում։