Կևին դե Բրույնեն բուժզննում կանցնի նոր ակումբ տեղափոխվելուց առաջ

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն իր կարիերան կշարունակի Իտալիայի նորանշանակ չեմպիոն «Նապոլիի» կազմում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են եկել, և փաստաթղթային հարցերը կլուծվեն վաղը։ Դե Բրույնեի բուժզննումը նախատեսված է երկուշաբթի՝ հունիսի 2-ին։

Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, ինչը թույլ է տալիս նրան միանալ նոր ակումբի ազատ գործակալի կարգավիճակով։