Նաիր Թիկնիզյանը ևս մեկ առաջարկ է ստացել եվրոպական հեղինակավոր ակումբից

Սերբական «Ցրվենա Զվեզդան» ներկայացրել է երկրորդ պաշտոնական առաջարկը՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հետ։ Այս մասին տեղեկացնում է Metaratings.ru-ն։

Աղբյուրի տվյալներով՝ Սերբիայի գործող չեմպիոնները ներկայացրել են բարելավված տարբերակ՝ առաջարկելով 1.7 միլիոն եվրո, ինչպես նաև 300 հազար եվրո բոնուսների տեսքով։ «Լոկոմոտիվը» դեռևս չի պատասխանել այս առաջարկին և խնդրել է ժամանակ՝ այն մանրամասն ուսումնասիրելու համար։

Նշենք, որ 2024/25 մրցաշրջանում 26-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։