«Բարսելոնան» մոտ է նոր ֆուտբոլիստ ձեռք բերելուն

«Բարսելոնան» մոտ է Ժոան Գարսիային «Էսպանյոլից» ձեռք բերելուն։ Այս մասին հայտնում է Ֆաբիրիցիո Ռոմանոն։

Ըստ ինսայդերի՝ բանակցությունները վերջին փուլում են. խաղացողի անձնական պայմանները գրեթե համաձայնեցված են, մնում է միայն պաշտոնական հաստատումը։ Սպասվում է, որ գործարքը կկայանա առաջիկա օրերին։

«Բարսան» պատրաստ է ակտիվացնել Գարսիայի 25 մլն եվրոյի հրաժարագինը՝ անգլիական ակումբներին շրջանցելու համար։ Կատալոնական ակումբը շատ արագ է գործում, որպեսզի խուսափի մրցակցությունից։