«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» 23-ամյա հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն առաջարկ է արել Ջեքսոնի համար, սակայն լոնդոնյան ակումբը չի ցանկանում բաց թողնել հարձակվողին։
2024/25 մրցաշրջանում Ջեքսոնը մասնակցել է բոլոր մրցաշարերում 34 հանդիպման, որոնցում խփել է 13 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։