«Ատլետիկոն» տրանսֆեր է համաձայնեցրել

«Ատլետիկո Մադրիդը» համաձայնության է եկել «Բետիսի» կիսապաշտպան Ջոնի Կարդոսոյի հետ անձնական պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է Marca-ն:

Մադրիդյան ակումբը 23-ամյա ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստի համար կվճարի 25 միլիոն եվրո:

Սակայն ֆուտբոլիստը իր նոր թիմին կմիանա միայն հուլիս ամսին և չի մասնակցի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը:

2024/25 մրցաշրջանում Կարդոսոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։