Հայտնի է, թե երբ Կևին Դե Բրույնեն պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի «Նապոլի» տեղափոխությունը վերջնական փուլում է:

Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն վերջնական մանրամասները։ Սպասվում է, որ բելգիացին «Նապոլիի» հետ պայմանագիր կկնքի հունիսի սկզբին։

Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում 33-ամյա Դե Բրույնեն ակումբի կազմում անցկացրած 40 խաղում խփել է վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։