«Ֆիորենտինան» երկարաձգել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ գործող պայմանագիրը։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանացի դարպասապահի նոր պայմանագիրը իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
34-ամյա դե Խեան միացել է «Ֆիորենտինային» անցյալ ամռանը։ Նա «մանուշակների» կազմում անցկացրել է 42 հանդիպում, որոնցից 11-ում դարպասը անառիկ է պահել։