«Լիվերպուլը» 125-130 միլիոն եվրո է առաջարկել Ֆլորիան Վիրցի համար

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար «Լիվերպուլի» նոր առաջարկը կազմում է 125-130 միլիոն եվրո։ Այս մասին հայտնել է Sky Sport Germany-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև ներկայումս լիարժեք համաձայնություն չկա, և բանակցությունների գործընթացը շարունակվում է։ Երկու ակումբներն էլ ցանկանում են հնարավորինս արագ ավարտել տրանսֆերը։ Բացի այդ, «Լիվերպուլը» և «Բայերը» քննարկում են «Մերսիսայդցիների» ֆուտբոլիստին գործարքում ներառելու հնարավորությունը։

Նախորդ մրցաշրջանում Վիրցը մասնակցել է բոլոր մրցաշարերում 45 հանդիպման, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։