«Ռեալ Մադրիդը» հայտարարել է թիմի պաշտպան Խեսուս Վալեխոյի հեռանալու մասին։ Կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։
28-ամյա իսպանացին «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 35 հանդիպում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկաս Վասկեսը և Լուկա Մոդրիչը կհեռանան 2024/25 մրցաշրջանի ավարտին։