«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կգլխավորի «Ռոման»։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախկինում հաղորդվում էր, որ 67-ամյա մասնագետը կարող է «Ռոմայի» հետ կնքել երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսներ։
Իտալացի մասնագետը գլխավորում է «Ատալանտան» 2016 թվականից։ Գասպերինին ակումբի ղեկին անցկացրել է 439 խաղ և նվաճել է Եվրոպա Լիգան։
Նախորդ մրցաշրջանում թիմը վաստակեց 74 միավոր և զբաղեցրել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։