Լաուտարո․ «Խաղադաշտում մենք պետք է շարունակենք անել այն, ինչը մեզ հասցրեց եզրափակիչ»

«Ինտերի» հարձակվող և թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղի սպասելիքներով։

«Ես նախկինում էլ եմ մեծ տիտղոսներ նվաճել, բայց Չեմպիոնների Լիգան իմ հավաքածուում չունեմ։ Ես ուրախ եմ, որ մենք կրկին եզրափակչում ենք։ Մենք ուզում ենք կատարյալ խաղ անցկացնել և տիտղոսը վերադարձնել Միլան։

Մեզ կատարյալ հանդիպում է անհրաժեշտ։ Մանրամասների վրա կենտրոնացումը շատ կարևոր է։ Մենք պետք է խաղին հնարավորինս լավ պատրաստվենք։ Ավագը միշտ ավելի մեծ պատասխանատվություն է կրում։ Խաղադաշտում մենք պետք է շարունակենք անել այն, ինչը մեզ հասցրեց եզրափակիչ, դա ամենակարևորն է։ Մենք լուրջ մրցակից ունենք, և մենք նրան հարգում ենք։

Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանում ես շատ գոլեր եմ խփել և կարևոր խաղերում եմ խաղացել։ Ես փորձում եմ անընդհատ կատարելագործվել։ Ես ուրախ եմ այստեղ լինելու և ևս մեկ եզրափակչում խաղալու համար։ «Ինտերը» ինձ ամեն ինչ տվեց առաջին օրվանից, և ես ամեն ինչ տալիս եմ իմ ակումբի համար խաղալիս։ Մենք քրտնաջան աշխատել ենք այստեղ հասնելու համար», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լաուտարո Մարտինեսը։

ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև խաղը կկայանա մայիսի 31-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։