«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է լքել լոնդոնյան թիմը այս ամռանը։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի նկատմամբ ամենաակնառու հետաքրքրությունը ցուցաբերում է Լոնդոնի «Թոթենհեմը»։
Նշվում է, որ Նկունկուն բաց է կարիերան Անգլիայում շարունակելու համար։ Ֆուտբոլիստը նաև ուրախ կլինի, եթե «Բավարիան» նրա համար ևս մեկ առաջարկ անի։ Մյունխենյան ակումբը հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել անցյալ ձմռանը, այդ ժամանակ «Չելսին» պահանջում էր ավելի քան 60 միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում Նկունկուն մասնակցել է բոլոր մրցաշարերում 42 հանդիպման, որոնցում խփել է 14 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։