«Արսենալը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեի ծառայություններով, հաղորդում է The Times-ը։
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան աշխատել է Սանեի հետ, երբ նա Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբի անդամ էր։
29-ամյա կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ խփելով 13 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
Սանեի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։