«Միլանը» պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» առաջին առաջարկին

«Միլանը» մերժել է թիմի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի համար «Մանչեսթեր Սիթիի» առաջին առաջարկը։ Այս մասին հայտնում է տրանսֆերների փորձագետ Մատեո Մորետտոն։

Անգլիական ակումբը 26-ամյա հոլանդացու համար առաջարկել է մոտ 60 միլիոն եվրո, սակայն «ռոսոներիները» այդ գումարը բավարար չեն համարել։

La Gazzetta dello Sport-ը մեկ օր առաջ հայտնել էր, որ «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» տնօրենները հանդիպել են մայիսի 29-ին։ Մորետտոն նշել է, որ «Մանչեսթեր Սիթին» շուտով պետք է բարելավված առաջարկ ներկայացնի։

Տիջանի Ռեյնդերսը ճանաչվել է Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Ֆուտբոլիստը 37 խաղում խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։