Մարկո Մատերացին՝ Ժոզե Մոուրինյոյի հեռախոսազրույցի և նրա՝ «Ինտերում» մնալու որոշման մասին

«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է Ժոզե Մոուրինյոյի հեռախոսազրույցի և նրա՝ «Ինտերում» մնալու որոշման մասին։

«Մի օր կնոջս հետ գնացինք գնումների, և Մոուրինյոն զանգահարեց ինձ և ասաց.

«Ես ուզում եմ, որ դու մնաս «Ինտերում», բայց իմացիր՝ դու մեկնարկային կազմում չես լինի։ Կտեսնենք։ Եթե դու արժանի ես խաղալ հինգ խաղ, կխաղաս հինգ խաղ։ Գուցե 10։ Գուցե 100։ Ժամանակդ վերցրու, մտածիր, թե արդյոք գոհ ես դրանից, և հետո հետ զանգահարիր ինձ»։

Ես նրան հետ զանգահարեցի երեք րոպե անց և ասացի, որ ուզում եմ մնալ։ Մոուրինյոն անկեղծ էր ինձ հետ», – Մատերացիի խոսքերն է մեջբերում Sky Italia-ն։

62-ամյա Ժոզե Մոուրինյոն «Ինտերը» գլխավորել է 2008 թվականի հունիսից մինչև 2010 թվականի մայիսը՝ նրա հետ նվաճելով հինգ գավաթ՝ Չեմպիոնների Լիգան, երկու անգամ Իտալիայի առաջնությունը, մեկ անգամ Իտալիայի գավաթը և մեկ անգամ Իտալիայի Սուպերգավաթը։