Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ 25 միլիոն եվրո աշխատավարձով, ինչը նրա աշխատավարձի եռապատիկն է անգլիական ակումբում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ սաուդյան թիմը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել մոտ 95 միլիոն եվրո պորտուգալացի ֆուտբոլիստի համար։
Նախկինում հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը լրջորեն քննարկում է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հնարավորությունը։ Ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարել «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների, այդ թվում՝ ակումբի նախագահ Ֆահադ բին Նաֆելի հետ։