«Ռեալ Մադրիդը» հայտարարել է անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի թիմ տեղափոխվելու մասին։
26-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Անգլիացին չի երկարաձգել «Լիվերպուլի» հետ իր պայմանագրի ժամկետը։
Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ կգործի 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։ Անգլիացին «Ռեալ Մադրիդի» կազմում կխաղա հունիսի 14-ին Միացյալ Նահանգներում մեկնարկող ակումբային Աշխարհի առաջնությունում։