«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը բանավոր համաձայնության է եկել «Ատլետիկոյի» հետ, հաղորդում է Topskills Sports UK-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նունյեսը ցանկանում է տեղափոխվել միայն «Ատլետիկո», չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նապոլիի» մեծ հետաքրքրությանը։
Այժմ բանակցություններ են ընթանում «Ատլետիկոյի» ղեկավարության և «Լիվերպուլի» միջև։ Պնդվում է, որ մերսիսայդցիները ցանկանում են 77-ից 95 միլիոն եվրո ստանալ 25-ամյա ուրուգվայցու վաճառքից։ Այս մրցաշրջանում Նունյեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել յոթ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։