Մադրիդյան «Ռայո Վալեկանոյի» նախագահ Ռաուլ Մարտին Պրեսան զվարճալի կերպով անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տրանսֆերին՝ նշելով, որ եթե պորտուգալացի աստղը դառնա հասանելի, ինքը կուղևորվի Սաուդյան Արաբիա և նրան գրկած կբերի Իսպանիա։ Այս հայտարարությունը Պրեսան արել է Radio Marca-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ Ռոնալդուի պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ ավարտվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո նա կարող է դառնալ ազատ գործակալ։ Վերջին շրջանում պորտուգալացուն կապում են աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող տարբեր թիմերի հետ։
Հիշեցնենք նաև, որ Կրիշտիանուն երկար տարիներ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ 2009-ից մինչև 2018 թվականը, և այդ ընթացքում հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։