Կեյլոր Նավասը գովել է կատալոնական ակումբի դարպասապահին

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը գովաբանել է «Էսպանյոլի» ներկայիս դարպասապահ Ժոան Գարսիայի խաղը։

«Գարսիան ունի բոլոր որակները՝ խաղալու թոփ ակումբում։ Նա երիտասարդ է և հիանալի մրցաշրջան է անցկացրել «Էսպանյոլում»,– Նավասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ 24-ամյա դարպասապահը նախնական համաձայնություն է տվել «Բարսելոնայի» հետ հնգամյա պայմանագրի ստորագրման շուրջ։