Ռոնալդո. «Աշխարհի լավագույն մարզիչը կմարզի աշխարհի լավագույն թիմը»

Վերջերս Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Կառլո Անչելոտտին Ռոնալդոյին անվանեց իր մարզած լավագույն բրազիլացին։

Նա հասցրել էր հարձաիվողի հետ աշխատել «Միլանում» 2009 թվականին ակումբից հեռանալուց կարճ ժամանակ առաջ։

Ռոնալդոն պատասխանել է.

«Ես շատ հետաքրքրված եմ, թե ինչ կլինի, քանի որ աշխարհի լավագույն մարզիչը, գուցե, կմարզի աշխարհի լավագույն թիմը։

Հավանաբար, իմ ժամանակ օտարերկրացի մարզիչը չէր կարող գլխավորել Բրազիլիայի հավաքականը, բայց ֆուտբոլը փոխվում է, և բացի այդ, Անչելոտտին մեզ համար այդքան էլ օտար չէ», – ասել է Ռոնալդոն։