«Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Նահուել Մոլինան կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Ֆուտբոլիստիտրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Պաշտպանի և «Ատլետիկոյի» միջև գործող պայմանագիրը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։
2024/25 մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ 2024/2025 մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլը» դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն։