Ֆաբրիցիո Ռոմանո․ Մասիմիլիանո Ալեգրին կգլխավորի «Միլանը»

Մասիմիլիանո Ալեգրին կդառնա «Միլանի» նոր գլխավոր մարզիչը, ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։

Նշվում է, որ 57-ամյա մասնագետն արդեն համաձայնության է եկել միլանյան ակումբի հետ և մարզչական պաշտոնին կփոխարինի Սերժիու Կոնսեյսաուին։

Մասիմիլիանո Ալեգրին «Միլանը» գլխավորել է 2010-ից 2014 թվականներին՝ «Ռոսոներիի» հետ նվաճելով Իտալիայի առաջնությունը և Իտալիայի Սուպերգավաթը։ Ալեգրիի վերջին աշխատավայրը «Յուվենտուսն» էր, որը նա լքեց 2024 թվականի մայիսին։

2024/25 մրցաշրջանում «Միլանը» Ա Սերիայում զբաղեցրեց 8-րդ տեղը։