«Լիվերպուլը» կազմել է այն հարձակվողների ցուցակը, որոնց հետ մտադիր է պայմանագիր կնքել հաջորդ ամռանը՝ «Բայեր» ֆուտբոլիստներ Ֆլորիան Վիրցի և Ջերեմի Ֆրիմպոնգի տեղափոխությունն ավարտելուց հետո։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ հավակնորդների ցանկում են «Այնտրախի» հարձակվող Ուգո Էկիտիկեն, «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն և «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը։
«Լիվերպուլը» նաև դիտարկում է «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեսին ձեռք բերելու հնարավորությունը։