«Ռեալ Մադրիդի» երկրպագուները յուրօրինակ կոչով դիմել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ խնդրելով նրան թիմ վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին։
Համապատասխան պաստառը հայտնվել է ակումբի մարզաբազայում։
«Ֆլորենտինո, ետ բեր Կրիշտիանու Ռոնալդուին», – գրել են երկրպագուները պաստառի վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացու ապագան «Ալ-Նասրում» կարող է որոշվել այսօր՝ մայիսի 29-ին։ Ակումբը հույս ունի երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ։