«Չելսին» մոտ է «Իփսվիչի» հարձակվող Լիամ Դելապի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Նշվում է, որ 22-ամյա անգլիացին արդեն համաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ, և «Չելսին» շուտով պետք է «Իփսվիչին» վճարի 30 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ որպես ֆուտբոլիստի հրաժարագնի կետ։
2024/25 մրցաշրջանում Դելապը Պրեմիեր Լիգայի 37 խաղում խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։