Անգլիական ակումբները մեկ մրցաշրջանում գերազանցել են ՈՒԵՖԱ-ի գործակցի ռեկորդը

Անգլիական ակումբներն ավարտել են իրենց մասնակցությունը եվրոպական մրցաշարերին 2024/25 մրցաշրջանում։

Ավելի վաղ «Չելսին» հաղթել էր «Բետիսին» Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչում։

Միակ եվրոպական եզրափակիչը մնում է Չեմպիոնների Լիգայի վճռորոշ խաղը, որտեղ ՊՍԺ-ն և «Ինտերը» կմրցեն գավաթի համար։

Football Meets Data ռեսուրսի տվյալներով՝ Անգլիայի առաջնությունը ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում հավաքել է 29.464 միավոր։ Սա պատմության մեջ ռեկորդային արդյունք է, որի շնորհիվ անգլիական ակումբները զգալիորեն առաջ են Իսպանիայից (23.8) և Իտալիայից (21.8)։

Անգլիան նաև գերազանցել է վերջին հինգ տարիների ընթացքում ցուցադրած արդյունքների ռեկորդը (115.1), առաջ անցնելով Իտալիայից (97.2) և Իսպանիայից (94.4)։