«Ալ-Նասրի» տնօրեն Ֆերնանդո Հիերոն ասել է, որ ակումբը կփորձի պահել Կրիշտիանու Ռոնալդուին։
«Մենք դեռ բանակցություններ ենք վարում Կրիշտիանու Ռոնալդուի հետ նոր համաձայնագրի շուրջ։ Հուսով եմ՝ կկարողանանք համաձայնության գալ», – Հիերոյի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կհեռանա Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրից» և կտեղափոխվի մի ակումբ, որը կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։