«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2031 թվականը։ Չնայած այդ երկարաձգմանը՝ գրանդ ակումբները շարունակում են հետևել նրա կարիերային և հետաքրքրություն ցուցաբերել նրա տրանսֆերի նկատմամբ։
Այնուամենայնիվ, Յամալի ձեռքբերումը գրեթե անհնար է դառնում պայմանագրում ներառված հսկայական փոխհատուցման կետի պատճառով։ Ըստ Mundo Deportivo-ի՝ նոր պայմանագրում շարունակում է գործել մեկ միլիարդ եվրոյի հրաժարագինը, որն առաջին անգամ ներառվել էր դեռ 2023 թվականի սեպտեմբերին։ Բացի այդ, պայմանագիրը նախատեսում է լրացուցիչ բոնուսային դրույթներ. մասնավորապես՝ յուրաքանչյուր «Ոսկե գնդակ» նվաճելու դեպքում Յամալը կստանա հատուկ բոնուս։
Ֆուտբոլիստի նոր պայմանագրում առկա են նաև մարզչական բնույթի որոշ պայմաններ, որոնք ներկայացվել են նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին։ Աղբյուրները նշում են, որ Յամալը ցանկություն է հայտնել իրացնել ստանդարտ դիրքերից խաղարկվող գնդակները, ինչպես նաև լինել 11 մետրանոց հարվածներ կատարող հիմնական խաղացողներից մեկը։