Ռասմուս Հոյլունդը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հյոլունդը շարունակում է հետաքրքրություն առաջացնել իտալական Սերիա A-ի ակումբների շրջանում:

«Յուվենտուսը» հետաքրքրված է դանիացի ֆուտբոլիստով: Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկությամբ՝ «Ծեր Սինյորայի» ներկայացուցիչները վերջերս կապ են հաստատել «Կարմիր սատանաների» հարձակվողի գործակալների հետ, որոնք նոր ակումբ են փնտրում Հոյլունդի համար:

Transfermarkt-ի փորձագետները Ռասմուս Հյոլունդի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը», ըստ առկա տվյալների, 22-ամյա խաղացողի վաճառքից ակնկալում է ստանալ 65 միլիոն եվրո: Անգլիա տեղափոխվելուց առաջ ֆուտբոլիստը խաղացել է «Ատալանտայում»: