«Նյուքասլը» հետաքրքրված է երկու ֆուտբոլիստների ծառայություններով

«Նյուքասլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պլաններ է կազմում իր կազմը ուժեղացնելու համար։ Ակումբը հետաքրքրված է Պրեմիեր լիգայի երկու խաղացողներով՝ «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիով և «Բրենթֆորդի» հարձակվող Բրայան Մբեումոյով, հաղորդում է Telegraph-ը։

24-ամյա Գուեհին 2024/25 մրցաշրջանում «Քրիսթալ Փելասի» կազմում խաղացել է 43 խաղ՝ խփելով երեք գոլ, երկու գոլային փոխանցում և ստանալով մեկ կարմիր քարտ։ Նրա կայուն խաղը գրավել է ակումբի ուշադրությունը, որը քննարկում է պաշտպանության գիծը ուժեղացնելու հարցը։

Ինչ վերաբերում է Մբեումոյին, ապա նա նույնպես Էդի Հաուի թիմի տեսադաշտում է, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել նրան ձեռք բերելու համար։ Այս պահին պաշտոնական առաջարկներ չեն եղել։ Կամերունցին մրցաշրջանն ավարտել է «Բրենթֆորդի» կազմում 41 խաղում խփելով 19 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։