«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անդրադարձել է Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչում «Չելսիից» կրած 1-4 հաշվով պարտությանը։
«Ի՞նչ են զգում խաղացողները։ Նրանք ջախջախված են։ Մենք չկարողացանք պահպանել այն, ինչ արեցինք առաջին խաղակեսում։
Մենք խնդիրներ ստեղծեցինք «Չելսիի» համար Էզալզուլիի միջոցով, բայց նա վնասվածք ստացավ, և մենք ստիպված էինք փոխարինել նրան։ Այնուամենայնիվ, մենք պետք է հպարտանանք մեր խաղով։ Մնացածը ֆուտբոլ է», – լրագրողներին ասաց Պելեգրինին։
Պետք է նշել, որ «Բետիսը» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է վեցերորդ տեղը և ստացել հաջորդ մրցաշրջանի Եվրոպա լիգայի ուղեգիր։