Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա

«Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա։

«Կարմիրները» նվաճեցին Պրեմիեր լիգայի տիտղոսը, բայց իտալացին հազվադեպ էր հայտնվում խաղադաշտում: Լրագրող Դանիելե Լոնգոյի խոսքով՝ «Միլանը» ցանկանում է վարձակալել Կիեզային՝ նրան գնելու հնարավորությամբ, որը չի գերազանցում 15 միլիոն եվրոն:

Այնուամենայնիվ, գործարքը կնքելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով խաղացողի ներկայիս տարեկան մոտ 7.5 միլիոն եվրո աշխատավարձը: Ֆեդերիկո Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել «Յուվենտուսից» անցյալ տարվա օգոստոսին՝ 12 միլիոն եվրոյի դիմաց:

27-ամյա ֆուտբոլիստը Արնե Սլոտի թիմի կազմում անցկացրել է 14 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով գոլային փոխանցումներ: