Մարտին Սուբիմենդին պատրաստվում է բուժզննում անցնել նոր ակումբ տեղափոխվելու համար

Մամուլը վաղուց է «Արսենալին» կապում կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի հետ, չնայած վերջերս տեղեկություններ կային «Ռեալ Մադրիդի» կողմից խաղացողին գնելու ցանկության մասին:

BBC-ի հաղորդմամբ՝ Սուբիմենդիի «Արսենալ» տեղափոխության գործարքը մտնում է վերջնական փուլ: Բոլոր նախնական փաստաթղթերն արդեն ստորագրվել են. խաղացողը պետք է միայն բժշկական զննում անցնի: Եթե խնդիրներ չհայտնաբերվեն, Մարտինի տրանսֆերը կկնքվի:

«Արսենալը» և «Ռեալ Սոսյեդադը» արդեն համաձայնության են եկել վճարման կառուցվածքի շուրջ: Սուբիմենդիի պայմանագիրը իսպանական ակումբի հետ ներառում է 60 միլիոն եվրոյի գնման տարբերակ: