«Փյունիկի» կիսապաշտպանը խզել է պայմանագիրը ակումբի հետ

Երևանի «Փյունիկը» և Արթուր Գրիգորյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Չնայած կարճաժամկետ մասնակցությանը՝ Գրիգորյանը իր փորձով նպաստե թիմին։

32-ամյա փորձառու կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանի ընթացքում «Փյունիկի» կազմում անցկացրել է 7 հանդիպում։ Գրիգորյանը միացել էր երևանյան ակումբին անցած ամառ։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Գրիգորյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում նրա հետագա մարզական կարիերայում։