ՊՍԺ-ն, Չեմպիոնների լիգայի եզրափակչի շեմին, շարունակում է թարմացնել կազմը և ապագային միտված քայլեր է կատարում՝ պատրաստվելով պայմանագիր կնքել 19-ամյա ճապոնացի ձախ պաշտպան Կեյտա Կոսուգիի հետ։ Սա միանշանակ անսպասելի, բայց հեռանկարային քայլ է, հատկապես հաշվի առնելով, որ ֆուտբոլիստը Եվրոպայում խաղում է միայն մեկ տարի։
«Յուրգարդենում» իր դեբյուտից հետո Կոսուգին գրավել է մի շարք այլ ակումբների ուշադրությունը ևս, այդ թվում՝ «Սելթիկի» և «Ատալանտայի»։