«Լիվերպուլի» մարզչական շտաբի անդամ Ջոն Հեյտինգան կարող է շարունակել իր կարիերան Հոլանդիայի առաջնությունում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ մասնագետը կարող է զբաղեցնել Ամստերդամի «Այաքսի» մարզչի պաշտոնը։
Աղբյուրը նշում է, որ «Լիվերպուլը» Հեյտինգային թույլատրություն է տվել բանակցություններ վարել Հոլանդիայի լավագույն ակումբի հետ։ Մայիսի կեսերին Ֆրանչեսկո Ֆարիոլին լքեց ամստերդամյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Նշենք, որ 2023 թվականին Հեյտինգան «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնակատարն էր։ Անցյալ մրցաշրջանում Ամստերդամի թիմը Էրեդիվիզիեում զբաղեցրեց երկրորդ տեղը։